Մանուել Լոկատելլին նոր պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ

Կիսապաշտպան Մանուել Լոկատելլին նոր պայմանագիր է կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ, այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերի միջև պայմանագիրն այժմ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը:

Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ա Սերիայի 11 տուրից հետո «ծեր սինյորան» վաստակել է 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։