Պեպ Գվարդիոլան գերազանցեց իր անձնական ռեկորդը

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում «Մանչեսթեր Սիթին» 3-0 հաշվով հաղթել է «Յանգ Բոյսին»։

Այս խաղը անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի համար դարձավ 17-րդ անընդմեջ անպարտելիությունը (12 հաղթանակ, 5 ոչ-ոքի) թիմի գլխավորությամբ։ Նա գերազանցեց «Բարսելոնայի» հետ սահմանած անձնական ռեկորդը (16 հանդիպում)։

Ուժեղագույն ակումբային մրցաշարում առանց պարտության հանդիպումների քանակով բացարձակ ռեկորդը պատկանում է Ալեքս Ֆերգյուսոնին, ով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 25 խաղ անընդմեջ մնացել է անպարտելի։