17-ամյա Էնդրիկը կընդգրկվի Մադրիդի «Ռեալի» հիմնական թիմում

«Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը, ով նախնական պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հանդես կգա մադրիդյան թիմի հիմնական թիմում, հայտնում է UOL Esporte-ն։

Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ 17-ամյա Էնդրիկը «Ռեալ» կժամանի ավելի պատրաստված, քան Վինիսիուսն ու Ռոդրիգոն։

Էնդրիկը Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի 2024 թվականի ամռանը, երբ կդառնա 18 տարեկան։ Այս մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 11 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։