Կիլիան Մբապպե․ «Մենք հիասթափված ենք»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կիսվել է իր հույզերով Չեմպիոնների Լիգայում «Միլանից» կրած պարտությունից հետո (1-2)։

«Սա պարտություն է, երկրորդ պարտությունը հյուրընկալվելիս, երբեք հեշտ չէ պարտվել, մենք հիասթափված ենք։

Դժվարություն ունե՞ք արտագնա խաղում․ Չգիտեմ։ Մենք հիասթափված ենք, փորձեցինք բոլոր ջանքերը գործադրել հաղթանակի համար, բայց չստացվեց։ Մենք փորձեցինք երկրորդ գոլը խփել, բայց արդեն ուշ էր»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։