Լուիս Էնրիկեն ամփոփել է «Միլանից» կրած պարտությունը

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների Լիգայում «Միլանից» կրած պարտությունից հետո (1-2) կիսվել է իր հույզերով։

«Հավասար հանդիպում էր, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել: Սկզբում մենք գոլ խփեցինք, բայց դրանից հետո կորցրեցինք խաղի վերահսկողությունը։ Երկու թիմերն էլ մոտ էին հաղթանակին։

Նրանց թիմը հիանալի թիմ է թե՛ ֆիզիկապես, թե՛ տեխնիկապես։ Նրանց հաջողվեց օգտագործել տարածությունը հարձակման ժամանակ: Մենք մի քանի անգամ կորցրեցինք խաղի վերահսկողությունը, բայց դեռ կարողացանք շանսեր ունենալ։ Դեռ երկու խաղ կա, կարող ենք առաջընթաց ունենալ։

Սա մահվան խումբ է, դրա համար էլ այդպես են անվանել։ Յուրաքանչյուր թիմի ճակատագիրը նրա ձեռքերում է։ Հաջորդ տուրում մեզ շատ կարևոր հանդիպում է սպասվում Փարիզում՝ «Նյուքասլի» դեմ»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։