«Միլանը» 14 տարվա մեջ առաջին անգամ կամային հաղթանակ տարավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում

Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 7-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումը, որում «Միլանը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։

Իտալական ակումբը կարողացավ 3 միավոր վաստակել՝ խաղի ընթացքում պարտվելով 0-1 հաշվով։

Ըստ Opta-ի՝ «Միլանի» այս կամային հաղթանակն առաջինն էր վերջին 14 տարվա ընթացքում։ Վերջին անգամ նման բան եղել է 2009 թվականի հոկտեմբերին Մադրիդի «Ռեալի» հետ արտագնա խաղում (3-2)։