Պեպեն այդ ցուցանիշով առաջինն է Չեմպիոնների Լիգայում

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Պորտուն» 2-0 հաշվով հաղթեց «Անտվերպենին»։

Խաղի 90+1 րոպեին Պեպեն երկրորդ գոլը խփեց իր թիմի համար։

Ինչպես հայտնում է Squawka-ը՝ պորտուգալացին (40 տարեկան 254 օրական) դարձել է Չեմպիոնների Լիգայի պատմության ամենատարեց գոլահարը։