«Միլանի» երկրպագուները ՊՍԺ-ի դեմ խաղում կեղծ թղթադրամներ են նետել Ջանլուիջի Դոննարումմայի վրա

«Միլանի» երկրպագուները կեղծ թղթադրամներ են նետել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումմայի վրա Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի թիմերի դիմակայության ժամանակ։

Հանդիպումից առաջ «ռոսոներիների» երկրպագուները հատուկ կեղծ թղթադրամներ են պատրաստել 24-ամյա դարպասապահի դեմքով։

Image

Image

Հիշեցնենք, որ Դոննարուման «Միլանի» սան է։ 2021 թվականին նա ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ, քանի որ իտալական ակումբը նրան նոր պայմանագիր չառաջարկեց այն պայմաններով, որոնք պահանջում էին խաղացողի կողմը։