Չավի․ «Մենք դժվար ժամանակներ ենք ապրում, պետք է դա խոստովանել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Շախտյորից» կրած պարտության մասին (0-1)։

«Մենք ցուցադրեցինք ցածր խաղամակարդակ՝ գնդակ կորցնել, տիրելու խնդիր, հարձակման հետ կապված խնդիրներ: Սա վատագույն հանդիպումներից մեկն է, որը ես հիշում եմ այս տարիների ընթացքում: Մենք դժվար ժամանակներ ենք ապրում, պետք է դա խոստովանել։

Ամեն ինչ մեզնից է կախված, հաջորդ խաղում տանը խաղալու ենք «Պորտուի» հետ։ Այնտեղ կարող եք հասնել փլեյ-օֆֆ: Վերջերս մենք լավ ֆուտբոլ խաղացինք»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։