LA LIGA. «Ռեալը» միավորներ կորցրեց ու նահանջեց երկրորդ հորիզոնական (VIDEO)

Իսպանական Լա Լիգայի 12-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Ռայո Վալյեկանոյի» դեմ։

Կառլո Անչելոտտիի սաները հանդիպման գրեթե ողջ ընթացքում ունեին մեծ առավելություն։ Մի քանի անգամ կարող էր թիմը աչքի ընկնել գոլով, բայց բախտը ժպտում էր մրցակցին։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Այս խաղից հետո «Ռեալը» 29 միավորով երկրորդն է, իսկ «Ռայոն» 18 միավորով 9-րդը։

Լա Լիգա.

«Ռեալ Մադրիդ» – «Ռայո Վալյեկանո» 0:0 (0:0)