SERIE A. «Յուվենտուսը» «Ֆիորենտինային» հաղթեց արտագնա խաղում (VIDEO)

Իտալական Ա Սերիայի 11-րդ տուրում «Ֆիորենտինան» տանը մրցեց «Յուվենտուսի» հետ։

Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կարողացավ առաջին կեսում խփած արագ գոլի շնորհիվ 3 միավոր վաստակել։

Այս խաղից հետո «Յուվենտուսը» 26 միավորով երկրորդն է, իսկ «մանուշակները» 8 միավորով՝ 15-րդը։

Ա Սերիա.

«Ֆիորենտինա» – «Յուվենտուս» 0:1 (0:1)

0:1 Ֆաբիո Միրետի 10