Սթիվեն Բերգվեյնը հնարավոր է հեռանա «Այաքսից»

Սաուդյան Արաբիայի ակումբները դիտարկում են Ամստերդամի «Այաքսի» հարձակվող Սթիվեն Բերգվեյնին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնելու տարբերակը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբներ նույնպես դիտարկում են հոլանդացու տրանսֆերի տարբերակը։

Ձախ եզրայինի պայմանագիրը մայրաքաղաքային թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt պորտալը նրան գնահատում է 20 միլիոն եվրո։