Էմանուել Պետի. «Եթե լինեի «Արսենալի» գլխավոր մարզիչը, չէի գնի նրան»

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի՝ «Արսենալ» հնարավոր տեղափոխության մասին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա վինգերի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Նյուքասլը»։

«Ես չէի գնի Դեմբելեին։ Նա անընդհատ հնարավորություններ է բաց թողնում և գոլեր չի խփում։ Ես կողմնակից չեմ Դեմբելեի՝ «Արսենալ» տեղափոխվելուն»,- Պետիին մեջբերում է Mundo Deportivo-ն՝ հղում անելով Foot Mercato-ին: