Մարսելինո Գարսիա Տորալը վերադարձավ «Վիլյառեալ»

Իսպանացի մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը մարզչական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կդառնա «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ։ Այս մասին գրում է լրագրող Անխել Գարսիան։

Ըստ աղբյուրի՝ մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի «դեղին սուզանավի» ներկայիս մարզիչ Պաչետային։ Այնուամենայնիվ, մեծ է հավանականությունը, որ ակումբի ղեկավարությունը մասնագետին ավելի վաղ կհեռացնի, այնուհետև Մարսելինոն կգլխավորի ակումբը մրցաշրջանի ընթացքում։

Հիշեցնենք, որ աշնան սկզբին «Վիլյառեալը» հեռացրեց Կիկե Սետյենին։ Այժմ ակումբը գտնվում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի միջնամասում՝ 12-րդ տեղում: