Ռաֆայել Բենիտեսը նշել է, որ չի հասկանում VAR համակարգի սկզբունքները

«Սելտայի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը նշել է, որ չի հասկանում VAR համակարգի սկզբունքները։

«VAR-ի համար անհրաժեշտ է ունենալ ֆիզիկոս, ով կարող է որոշել հակառակորդի հպման աստիճանը: Զարմանալի է, որ VAR-ը նախ ասում է, որ պետք է նշանակել 11 մետրանոց, և միայն դրանից հետո է որոշվում՝ եղել է շփում, թե ոչ։

Կարծես թե իսկապես պետք է հրավիրել ֆիզիկոսի: Մենք կարող էինք ունենալ 8, 9 կամ նույնիսկ 10 միավոր ավելի։ Մենք քննարկում ենք այս իրավիճակները: Ես չեմ կարող դա հասկանալ, դա ընդհանրապես անհնար է հասկանալ»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Marca-ն: