Ջեյմի Կարագերը բացատրել է, թե ինչու «Արսենալը» չի կարող հաղթել Պրեմիեր Լիգան

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծիք է հայտնել, որ Լոնդոնի «Արսենալը» չի կարողանա հաղթել Պրեմիեր Լիգան այս մրցաշրջանում, և բացատրել է իր կարծիքը։

«Արսենալն ունի՞ կենտրոնական հարձակվող և դարպասապահ, որպեսզի հաղթի առաջնությունը: Չեմ կարծում, որ նրանք ունեն:

Իմ կարծիքով, Ռամսդեյլը այն դարպասապահը չէ՝ հաղթելու համար, իսկ Ռայան պարզապես չի կարող: Թիմերը հասկացել են, թե ինչպես խաղալ ներկայիս «Արսենալի» դեմ»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։