Նոյեմբերի 4-ի գիշերը տեղի ունեցավ Կոպա Լիբերտադորեսի «Բոկա Խունիորս» – «Ֆլումինենսե» եզրափակիչը։ Հանդիպումն ավարտվել է լրացուցիչ ժամանակում «Ֆլումինենսեի» հաղթանակով՝ 2:1 հաշվով։
Մարսելուն, ով Չեմպիոնների Լիգայի հնգակի հաղթող է, «Ֆլումինենսեի» կազմում էր: Այսպիսով, նա դարձավ 14-րդ ֆուտբոլիստը, ով հաղթել է Չեմպիոնների Լիգայի և Լիբերտադորեսի գավաթի խաղարկություններում։
Նախկինում դրան հասել էին բրազիլացիներ Ռոնալդինյոն, Դիդան, Կաֆուն, Ռոկե Ժունիորը, Նեյմարը, Դանիլուն, Ռաֆինյան, Ռամիրեսը, Դավիդ Լուիսը, ինչպես նաև արգենտինացիներ Կառլոս Տևեսը, Խուան Պաբլո Սորինը, Վալտեր Սամուելը և Խուլիան Ալվարեսը։