«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Սամիր Նասրին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Երկու տարի առաջ ես Մբապպեին անվանեցի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Հիմա ես դեռ այդպես եմ մտածում։
Ինձ թվում է, որ նրա համար ավելի լավ կլինի մնալ ՊՍԺ-ում, որը դեռ չի հաղթել Չեմպիոնների Լիգան, քան գնալ «Ռեալ»»,- Նասրիի խոսքերն է մեջբերում Le Journal du Dimanche-ը։
Այս մրցաշրջանում 24-ամյա Մբապպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում, դարձել 12 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։