Վահան Բիչախչյանը՝ սեպտեմբեր ամսվա «Պոգոնի» լավագույն ֆուտբոլիստ

Վահան Բիչախչյանը դարձավ սեպտեմբեր ամսվա «Պոգոնի» լավագույն ֆուտբոլիստ։ Այսօր կիսապաշտպանը մրցանակներ ստացավ ակումբից և թիմի գործընկեր «Լեքսուսից»:

Սոցցանցերում  անցկացրած քվեարկության ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հավաքել է ձայների ուղիղ 59,3 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալեքսանդր Գորգոնը (25,9% ձայն), որին հաջորդում են Ֆրեդրիկ Ուլվեստադը (9,7% ձայն) և Կամիլ Գրոսիցկին (5,1% ձայն):

Սեպտեմբերյան հանդիպումներից յուրաքանչյուրում Վահանը եղել է մարզիչ Յենս Գուստաֆսոնի գլխավորած թիմի մեկնարկային կազմուն։ Նա գոլի հեղինակ է դարձել «Կորոնա Կելցեի» և Վարշավայի «Լեգիայի» դեմ խաղերում։ Նա նաեւ գոլային փոխանցում է կատարել «Սկիզորիի» դեմ խաղում։

Ֆուտբոլիստը ստացել է հուշանվեր արձանիկ և մեքենայի բանալի, որն այժմ նրա տրամադրության տակ կլինի մեկ շաբաթ։