«Ռեալը» կարող է չգնել Կեպա Արիսաբալագային

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալը» ստիպված էր նոր դարպասապահ փնտրել Տիբո Կուրտուայի ծանր վնասվածքի պատճառով։

Մադրիդյան ակումբը խնդիրը լուծել է՝ «Չելսիից» վարձակալելով Կեպա Արիսաբալագային։ Ըստ The Sun-ի՝ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բանակցել «Չելսիի» հետ Կեպային գնելու շուրջ։

Միաժամանակ մադրիդցիները իսպանացու համար 17,5 մլն ֆունտից (20 մլն եվրո) ավելի չեն վճարի։ Այս դարպասապահի համար «Չելսին» վճարել է 80 միլիոն եվրո հինգ տարի առաջ։

Նախկինում Կեպա Արիսաբալագան խոսել էր 2023/24 մրցաշրջանից հետո «Ռեալում» խաղալու իր ցանկության մասին։