«Չելսիից» կարող են միավորներ հանել

Լոնդոնի «Չելսին» կարող է պատժվել Պրեմիեր Լիգայում միավորներից զրկմամբ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ լիգան կքննարկի «ազնվականների» երկու կասկածելի տրանսֆերները, որոնք կատարվել են այն ժամանակ, երբ ակումբը գլխավորում էր Ռոման Աբրամովիչը։

Խոսքը Վիլիանի ու Սամուել Էտո’Օի գնումների մասին է։ Ինչպես հայտնում է Mirror Football-ը, եթե «Չելսին» մեղավոր ճանաչվի տարօրինակ վճարումների համար, ակումբը կարող է զրկվել մի քանի միավորից։