Խորեն Բայրամյանն իր մարզաշապիկը նվիրել է երկրպագուին

Հոկտեմբերի 29-ին «Ռոստով Արենա» մարզադաշտում ավարտվեց Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Ռոստովն» ու Մոսկվայի «Լոկոմոտիվը»։ «Ռոստովը» նվազագույն հաշվով հաղթեց՝ 1։0։

Հանդիպման միակ գոլը երրորդ րոպեին խփեց «Ռոստովի» կիսապաշտպան Կիրիլ Շչետինինը։ «Ռոստովի» կազմում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը խաղի ավարտւց հետո իր մարզաշապիկն է նվիրել երկրպագուին, ով փորձել էր նմանվել ֆուտբոլիստին։