Կառլո Անչելոտտին ասել է, թե քանի գոլ կարող է խփել Ջուդ Բելինգհեմը այս մրցաշրջանում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է թիմի նորեկ Ջուդ Բելինգհեմի խաղի մասին իր կարծիքով։

«Բելինգհեմը կարող է մրցաշրջանում 20-25 գոլ խփել: Բայց մենք նրան ռմբարկու չենք համարում։ Այս պահին Ջուդը շատ է գոլեր խփում, բայց նույն խաղն ենք սպասում հարձակվողներից»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca թերթը։

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, կայացավ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։ Մադրիդյան գրանդը 1։2 հաշվով հաղթեց կատալոնացիներին։ «Արքայական» ակումբի կազմում երկու գոլերն էլ խփեց Բելինգհեմը։