Պեպ Գվարդիոլա․ ««Մանչեսթեր Սիթիի» նախագիծն իրականություն է դարձել»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե որքան հզոր է իր ակումբն այս պահին։

«Այժմ «Մանչեսթեր Սիթիի» նախագիծն իրականություն է դարձել: Մենք ցանկանում ենք հնարավորինս երկար մնալ բարձր մակարդակի վրա։ Մենք կանգ չենք առնելու։ Միգուցե, անսովոր է, քանի որ մենք այս մակարդակում չենք եղել, բայց մենք հիմա այս մակարդակում ենք և մտադիր ենք մնալ շատ երկար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Գվարդիոլայի թիմը կանցկացնի Պրեմիեր Լիգայի տասներորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը։ Հանդիպումը կկայանա «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։