Ալեքսանդր Գրիգորյան․ «Էդուարդ Սպերցյանը Պեդրիից և Գավիից վատը չէ»

«Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։

Ըստ Գրիգորյանի՝ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության երեք լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Մարզիչը կիսվել է իր դիտարկումներով, որ արել է Իսպանիայի առաջնության հանդիպումները մեկնաբանելիս։

«Երբ ես նայեցի այն խաղային դիրքերին, որտեղ խաղում են Գավին և Պեդրին, մտածեցի. «Ի՞նչ դժոխք»: Սպերցյանը, ով ևս կարողանում է խաղալ այդ դիրքերում, վատը չէ։ Նա հաստատ Պեդրիից և Գավիից վատը չէ», – նշել է Գրիգորյանը, ում խոսքերը մեջբերում է Metaratings-ը։

Էդուարդ Սպերցյանը 23 տարեկան է, Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները ֆուտբոլիստին գնահատում են 15 մլն եվրո։