Մադրիդյան ակումբը ցանկանում է գնել Ֆաբիան Ռուիսին

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գլխավոր նախաձեռնողը մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն է։ Փարիզցիները Ռուիսի պոտենցիալ տրանսֆերը գնահատում են 20 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը ֆրանսիական թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման բոլոր մրցաշարերում։ Իսպանացին դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։