Թոմաս Տուխել․ «Նա չի սիրում նստել պահեստայինների նստարանին»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում խոսել է հարձակվող Թոմաս Մյուլերի իրավիճակի մասին։

2023/24 մրցաշրջանում 34-ամյա Մյուլլերը շատ խաղաժամանակ չի ստանում։

«Թոմասը սովոր է խաղալ: Նա երբեք չի սիրում նստել պահեստայինների նստարանին։ Նրա պատրաստվածությունը հիանալի է, և նա մեծ էներգիա է բերում թիմին: Նա իսկական թիմային ֆուտբոլիստ է:

Մենք պլանավորում էինք նրան խաղացնել «Գալաթասարայի» դեմ խաղում, բայց ի վերջո չարեցինք դա։ Ամեն ինչ կախված է ինձանից: Նա մնում է կարևոր ֆուտբոլիստ, և նրա պահը կգա այս մրցաշրջանում: Բոլոր հարձակվողները հիմա հիանալի մարզավիճակում են»,- լրագրողներին նշել է Տուխելը: