Չավի․ ««Շախտյորը» իսկապես դժվարեցրեց այս հանդիպումը մեզ համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գնահատել է թիմի ելույթը Դոնեցկի «Շախտյորի» հետ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում (2-1)։

«Կարծում եմ, որ «Շախտյորը» իսկապես դժվարեցրեց այս հանդիպումը մեզ համար: Նրանք պայքարում էին գնդակի համար և լավն էին տեխնիկապես: Մենք մի քանի սխալ թույլ տվեցինք, բայց ընդհանուր առմամբ ես գոհ եմ մեր խաղի որակից, թեև կարծում եմ, որ կարող էինք ավելի մեծ հաշվով հաղթել»,- Չավիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը։

«Բարսելոնան» երեք տուրում տարավ երեք հաղթանակ և 9 միավորով գլխավորում է H խումբը։