Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ Իսպանիայի հավաքական

«Սևիլիայի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոստովանել է, որ կարող է վերադառնալ Իսպանիայի հավաքական, հայտնում է ITASportPress-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը երազում է հավաքական վերադառնալու մասին։ Իսկ մինչ Եվրո 2024-ը նա կարող է վերսկսել կարիերան ազգային հավաքականում։

Հիշեցնենք, որ փետրվարին 37-ամյա խաղացողը հայտարարեց, որ հեռանում է ազգային հավաքականից։ Իսպանիայի հավաքականի կազմում պաշտպանը դարձել է աշխարհի չեմպիոն և եվրոպայի կրկնակի չեմպիոն։