Վինիսիուս Ժունիոր․ «Ես ինձ այստեղ շատ երջանիկ եմ զգում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է մադրիդյան ակումբում իր հավակնությունների և նպատակների մասին։

«Ես ինձ այստեղ շատ երջանիկ եմ զգում, ցանկանում եմ մնալ այստեղ։ Նպատակ ունեմ այստեղ շատ տիտղոսներ նվաճել, ցանկանում եմ լինել ակումբի լեգենդներից մեկը»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբներից։