Ժոաու Ֆելիշն անդրադարձել է իր վնասվածքին

«Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Շախտյորի» դեմ խաղում (2:1) ստացած վնասվածքի մասին:

«Ես լավ եմ, դա ուղղակի հարված էր: Արդեն պատրաստվում եմ հաջորդ խաղին»,- Ֆելիշի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է յոթ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։