Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների Լիգայում անպարտելիության անձնական ռեկորդ է սահմանել

«Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց «Յանգ Բոյզին» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում։

«Մանչեսթեր Սիթին» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ 16 հանդիպում անընդմեջ չի պարտվում Չեմպիոնների Լիգայում։

Ինչպես տեղեկացնում է B/R Football-ը, սա ամենաերկար անպարտելի շարքն է եվրագավաթների գլխավոր մրցաշարում իսպանացի մասնագետի կարիերայում, ով որպես մարզիչ երեք անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան։