Ստեֆանո Պիոլին ամփոփել է ՊՍԺ-ից կրած պարտությունը

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կիսվել է իր մեկնաբանությամբ Չեմպիոնների Լիգայում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո (0-3)։

«Սա ծանր պարտություն է։ Վստահ եմ, որ թիմն արեց այն, ինչ պետք է աներ, բայց տեխնիկական տեսանկյունից մենք պետք է ավելիին հասնենք։ Մրցակիցն ավելի լավ գործեց և օգտվեց նրանց հնարավորություններից։

Հեշտ չէր գնդակ պահելը՝ հաշվի առնելով մրցակիցների ճնշումը: Բայց մենք հաստատ ունակ ենք ավելիին»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։