Մարկինյոս․ «Մենք շատ բախտավոր ենք, որ մեր թիմում ունենաք Կիլիան Մբապպեի նման ֆուտբոլիստ»

ՊՍԺ-ի ավագ և պաշտպան Մարկինյոսը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի տնային խաղում «Միլանի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակը՝ 3-0 հաշվով։

«Լավ խաղ էր: Մեկնարկում մի փոքր դժվար էր, «Միլանը» ճնշում էր մեզ, մենք որոշ սխալներ թույլ տվեցինք, բայց հասկանում էինք, որ շատ կարևոր է բացել հաշիվը։ Այդ գոլից հետո մենք ավելի լավ էինք վերահսկում հանդիպման ընթացքը։

Մենք շատ բախտավոր ենք, որ մեր թիմում ունենք Մբապպեի նման ֆուտբոլիստ։ Նա հմուտ ու արագ ֆուտբոլիստ է, ով հազվադեպ է սխալվում ուրիշի դարպասի առաջ։ Եթե ​​մրցակցի պաշտպանությունն անգամ մեկ սխալ թույլ տա, Մբապպեն կօգտվի դրանից և սովորաբար այն կվերածի գոլի»,- ասել է Մարկինյոսը Sky Sport Italia-ին տված հարցազրույցում։