Կիլիան Մբապպեն գերազանցեց Թիերի Անրիի ցուցանիշը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն «Միլանի» հետ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում դարձել է գոլի հեղինակ։

Խաղը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվել ՊՍԺ-ի ջախջախիչ՝ 3-0 հաշվով հաղթանակով:

Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Մբապպեն դարձավ առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի 8 անընդմեջ տնային հանդիպումներում։

Այս ցուցանիշով նա շրջանցեց Թիերի Անրիին, ով 2021 թվականի մարտից մինչև 2022 թվականի փետրվարը եվրագավաթների գլխավոր մրցաշարում գոլի հեղինակ է դարձել «Արսենալի» տնային հանդիպումներում։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն ունի 6 միավոր և F խմբում առաջին տեղում է: