Ջուդ Բելինգհեմը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում արտագնա խաղում հաղթեց «Բրագային» 2-1 հաշվով։

Մադրիդյան թիմի երկրորդ գոլը 61-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։ Անգլիացին չհասցրեց խաղն անցկացնել մինչև վերջ և վնասվածքի պատճառով փոխարինվեց 89-րդ րոպեին։ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խաղից հետո ասել է, որ անգլիացու վնասվածքը լուրջ չէ։ Բելինգհեմը խաղադաշտ դուրս կգա Լա Լիգայի 11-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 28-ին։

«Ջուդ Բելինգհեմը վտանգի տակ չէ Էլ-Կլասիկոն բաց թողնելու համար։ Նա միայն թեթև անհանգստություն էր զգում, լուրջ վնասվածք չուներ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։