Հարի Մագուայր. ««Մանչեսթեր Յունայթեդը» այս հաղթանակը նվիրում է սըր Բոբի Չարլթոնին»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը Չեմպիոնների Լիգայի 1-0 հաշվով հաղթանակը «Կոպենհագենի» նկատմամբ նվիրել է հանգուցյալ սըր Բոբի Չարլթոնին։

«Օլդ Թրաֆորդը» հարգանքի տուրք է մատուցել «Յունայթեդի» լեգենդին երեքշաբթի երեկոյան՝ ակումբի 86-ամյա լեգենդի մահից երեք օր անց: «Կոպենհագենի» դեմ խաղում Մագուայրը խփեց միակ գոլը, իսկ ավելացված ժամանակում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան փրկեց թիմի հաղթական արդյունքը՝ հետ մղելով Ջորդան Լարսոնի 11 մետրանոցը։

«Մենք պետք է հաղթեինք այս խաղում։ Մենք ցանկանում էինք այս հաղթանակը նվիրել սըր Բոբիին, ինչպես նաև նրա ընտանիքին»:

Մեզ համար ծանր շաբաթ էր։ «Շեֆիլդ Յունայթեդ» գնալը և երեք միավորով վերադառնալը հեշտ չէ, և նրա հեռանալու լուրը ազդում է ակումբում բոլորի վրա, բոլորի՝ հանդերձարանում։ Մենք իսկապես կարոտելու ենք նրան, և ես ուրախ եմ, որ կարողացանք այս հաղթանակը տանել նրա փոխարեն»,- ասել է Մագուայրը հետխաղյա իր հարցազրույցում։