Պեպ Գվարդիոլա․ «Նա պետք է պայքարի թիմակիցների հետ՝ խաղալու համար»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակվող Ջեկ Գրիլիշի մասին։

«Ես ոչ մի րոպե կասկած չունեմ Ջեկի և նրա որակի և այն բանի մասին, թե ինչ է նա արել մեզ համար երկու տարի առաջ ժամանելուց հետո, հատկապես նախորդ մրցաշրջանում: Բայց հենց հիմա նա պետք է ռիթմի մեջ մտնի մեկամսյա հանգստից հետո: Նա նման չէ Ֆիլ Ֆոդենին կամ Բերնարդո Սիլվային, որոնց մարզավիճակ ձեռք բերելու համար անհրաժեշտ է ընդամենը երկու-երեք մարզում։

Նա պետք է պայքարի թիմակիցների հետ՝ խաղալու համար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։

Այս մրցաշրջանում 28-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում 9 հանդիպում է անցկացրել «քաղաքայինների» կազմում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։