Անդրե Օնանա. «Ես պարզապես իմ գործն եմ անում»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում «Կոպենհագենի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0)։

«Ես պարզապես իմ գործն եմ անում: Կարևոր էր հաղթել այս շատ դժվար թիմին։ Ուրախ եմ այս հաղթանակի համար. Հարրին հիանալի աշխատանք կատարեց։ Պետք է շարունակենք նույն ոգով»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 3 միավորով A խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը։