«Սևիլիան» և «Արսենալը» հարգանքի տուրք են մատուցել Խոսե Ռեյեսին

«Արսենալը» և «Սևիլիան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իրենց խաղից առաջ հարգանքի տուրք են մատուցել Խոսե Անտոնիո Ռեյեսին:

Իսպանացի հարձակվողը անդալուզյան ակումբում հանդես է եկել 1999–2004 և 2012–2016 թվականներին։ Նա լոնդոնյան թիմում հանդես է եկել 2004-ից 2007 թվականներին։

2019 թվականին Ռեյեսը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից՝ 35 տարեկանում։