Նաչո Ֆերնանդեսը կարող է տեղափոխվել Իտալիա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կարիերան Իտալիայի առաջնությունում շարունակելու տարբերակ ունի։ 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ֆուտբոլիստի պայմանագիրն մադրիդյան թիմի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Այսպիսով, Ներաձուրիները կարող են անվճար ձեռք բերել պաշտպանին։

Նաչոն «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի սեպտեմբերից։