Պաշտոնական․ Յուսուֆ Պոուլսենին երկարաձգել է պայմանագիրը «Լայպցիգի» հետ

«Լայպցիգը» երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Յուսուֆ Պոուլսենի հետ, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։ 29-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Այս մրցաշրջանում Պոուլսենը 12 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել 2 գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ, նա իր կարիերայի ընթացքում «Լայպցիգի» կազմում անցկացրել է 370 հանդիպում, խփել 85 գոլ և կատարել 65 գոլային փոխանցում։

Գերմանիայի առաջնության 8 տուրից հետո «Լայպցիգը» 17 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը։