Էրիկ տեն Հագը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի կարևորության մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Կոպենհագենի» դեմ խաղի մասին իր կարծիքով։

«Ում հետ էլ հանդիպենք, որտեղ էլ որ խաղանք, «Մանչեսթեր Յունայթեդը» մասնակցում է բոլոր խաղերին՝ հաղթելու ակնկալիքով, քանի որ այս ակումբի պատմությունը կերտել են մեզնից առաջ մեծ մարդիկ:

Այս երեկոն կարևոր է: Սա հիանալի հնարավորություն է փառաբանելու սըր Բոբի Չարլթոնի անունը»,- ասել է Տեն Հագը մամուլի ասուլիսում։