Մասիմիլիանո Ալեգրին իր թիմին չի տեսնում Ա Սերիայի ֆավորիտների թվում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին իր թիմին չի տեսնում Ա Սերիայի ֆավորիտների թվում։

«Փաստն այն է, որ «Յուվենտուսը» նախորդ մրցաշրջանում երրորդն էր, չհաշված միավորների զրկումը թիմից։ «Նապոլին» ֆավորիտ է, քանի որ գործող չեմպիոն է, «Ինտերը» նույնպես շատ ուժեղ է:

Մենք շատ երիտասարդ խաղացողներ ունենք, պետք է համբերատար լինել։ Մեզ պետք է լավագույն քառյակում ավարտենք՝ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայում խաղալու համար»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Pianetamilan-ը։

«Յուվենտուսը» 20 միավորով երրորդն է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: