«Բավարիան» Չեմպիոնների Լիգայում միանգամից երկու ռեկորդ է սահմանել

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում A խմբում «Բավարիան» արտագնա խաղում մրցեց «Գալաթասարայի» հետ և հաղթեց 1-3 հաշվով։

Հաղթանակի շնորհիվ մյունխենյան ակումբը թարմացրեց մրցաշարի ռեկորդը՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի հանդիպումների շարքը հասցնելով 37 խաղի անընդմեջ՝ առանց պարտության։ Հատկանշական է, որ 37 հանդիպումներից 34-ն ավարտվել են «Բավարիայի» հաղթանակով, իսկ մնացած 3-ը թիմը ոչ-ոքի է խաղացել։

«Բավարիան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում տարավ 16 անընդմեջ հաղթանակ, ինչը նույնպես մրցաշարային ռեկորդ է։

Վերջին անգամ «Բավարիան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում պարտվել է 2017 թվականին՝ ՊՍԺ-ին պարտվելով 0-3 հաշվով։