Քոուլ Պալմեր․ «Մենք շատ հիասթափված ենք երեք միավոր չվաստակելու համար»

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը խոսել է ԱՊԼ-ի 9-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ հանդիպման մասին (2-2)։

«Ակնհայտ է, որ մենք շատ հիասթափված ենք երեք միավոր չվաստակելու համար, բայց «Արսենալը» շատ լավ թիմ է, լավագույններից մեկն առաջնությունում: Մենք դեմ առ դեմ եկանք նրանց հետ։

Դեռ շատ ոլորտներ կան, որտեղ մենք կարող ենք ավելի ուժեղանալ։ Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ, սա վերջը չէ»,- Պալմերի խոսքերն է մեջբերում BBC-ն:

«Արսենալը» 21 միավորով երկրորդն է Պրեմիեր Լիգայում։ «Չելսին» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 12 միավորով 9-րդ տեղում է: