Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նախորդ ամիս 20-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում Մադրիդի «Ռեալի» 5 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Բելինգհեմը նման մրցանակ ստանում է 2-րդ անգամ անընդմեջ։ Նախկինում անգլիացին ճանաչվել էր Մադրիդի «Ռեալի» օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ։