«Նապոլիի» նախագահ. «Օգոստոսին բանավոր պայմանավորվեցինք նոր պայմանագրի շուրջ»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների առաջընթացի մասին։

«Օգոստոսին բանավոր պայմանավորվեցինք նոր պայմանագրի շուրջ, եթե վերջում ինչ-որ բան փոխվի, կյանքը շարունակվում է։ Վիկտորի պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսին, ժամանակ միշտ կա։

Հիշեք… Ես Կուլիբալիին վաճառեցի «Չելսիին» պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Fabrizio Romano-ն։

Նիգերիացի հարձակվողի պայմանագիրը նեապոլցիների հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։