Կառլո Անչելոտտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է մնալ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է մնալ իր պաշտոնում։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ իտալացին համաձայնել է գլխավորել Բրազիլիայի հավաքականը 2024 թվականի ամռանը՝ «սերուցքայինների» հետ պայմանագրի ավարտից հետո։ Այս մասին հաստատել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Անչելոտտին համաձայնություն չունի բրազիլացիների հետ։ Նա սպասում է Մադրիդի «Ռեալի» որոշմանը իրենց համատեղ ապագայի վերաբերյալ։