Կառլո Անչելոտտին հայտնել է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Արդա Գյուլերը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, թե երբ կիսապաշտպան Արդա Գյուլերը կկարողանա խաղադաշտ վերադառնալ վիրահատությունից հետո։

«Արդա Գյուլերը հիանալի մարզավիճակում է, բայց նրան մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք: Երևի տասը օր։ Նա ցանկանում էր այստեղ հանդես գալ մի փոքր այլ կերպ, բայց նա շատ երիտասարդ է։ Բավական ժամանակ ունի լավ հանդես գալու համար:

Շուտով նա պատրաստ կլինի և ցույց կտա իր անհավանական տաղանդը»,- մարզչի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։